Մանհվա՝ (만화 [manɦwa]) Կորեական կոմիքսներ: Տերմինը նշանակում է և անիմացիոն մուլտֆիլմ և կոմիքս և ծաղրանկար, իսկ Կորեայից դուրս մանհվան օգտագործվում է միայն, որպես կորեական կոմիքսների անվանում: Կորեական մանհվան շատ նման է ճապոնական մանգաին կամ չինական մանյհուաին: Դրանք շատ նման են միմյանց, սակայն յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունները, օրինակ տեկստն ու գրաֆիկան համաձայնեցվում է տվյալ երկրի մշակույթի և պատմության հետ: Մանհվան գտնվում է Կորեայի նոր, ծանր պատմության ազդեցության տակ, այն ազդել է նոր բազմազան ֆորմաների և ժանրի վրա: Հեռանալով մանգաի ազդեցությունից մանհվան զարգացավ մինջև հեղինակային մինի-պատմություններ գրաֆիկական ուղղվածությունով մանհվա- սերիալներ, որոնք տարածվել են ինտերնետի շնորհիվ: Տվյալ պահին երկար սերիալներ ինտերնետ-մանհվաները հատուկ պորտալնորում են (օրինակ Media Daum) և անձնական էջերում համարվում է պոպուլյար ռեսուրս Հարավային Կորեայի երիտասարդ սերունդի շրջանակներում: Մանհվան կարդացվում է այնպես ինչպես հայկական գրքերը՝ հորիզոնական, ձախից աջ, որովհետեվ հանգիլով տեքստը հենց այդպես է գրվում, սակայն լինում են դեպքեր երբ այն գրվում է ճապոնականի կամ չինականի նման՝ ուղղահայաց,աջից ձախ: 2 տարբերակն էլ վերեվից ներքև են կարդացվում: Ի տարբերություն Ճապոնիայի, մանհվաի վրա հիմնված անիմացիան Կորեայի հանրապետությունում հազվադեպ է իրագործվում (մի քանի հանրահայտ հիթերէ՝ 80-ականների վերջում և 90-ակաների սկզբին (Dooly the Little Dinosaur և Fly! Superboard): Սակայն վերջին տարիներին մանհվան սկսել է էկրանավորվել հեռուստասերիալներում և ֆիլմերում: Full House-ը 2004-ին ու Goong-ը 2006-ին էկրանավորված մանհվայի լավագույն օրինակներից են:
|