Ողջույն Հյուր
Art Korea
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Կորեական ժողովրդական հեքիաթ
17.03.2013, 15:03

Կորեական ժողովրդական հեքիաթ

Դատարկ ծաղկամանով տղան

 

Ժամանակին մի երկրում ապրում էր իմաստուն և երջանիկ  թագավոր: Միայն մի բան էր մթնեցնում նրա ծերությունը՝ նա չուներ երեխաներ: Եվ ահա մի օր նա մտածեց. Կնտրեմ ես երկրի ամենաանկեղծ երեխային ու կորդեգրեմ նրան: Նա հրամայեց տալ բոլոր երեխաներին ծաղկի սերմեր ու հայտարարեց.
-Նա, ով կաճեցնի այս սերմերից ամենագեղեցիկ ծաղիկը, կդառնա իմ որդին կամ դուստրը:
Բոլոր երեխաները տնկեցին սերմերը և ջրեցին գիշեր ու ցերեկ:
Սոն Իրն նույնպես ջանասիրաբար խնամում էր սերմերը: Բայց անցավ տասը օր, անցավ կես ամիս, իսկ ծաղկամանի սերմերը դեռ չէին բողբոջել:
«Ինչ տարօրինակ է»,- չեր հասկանում Սոր Իրը. Վերջապես նա հարցրեց մորը.
-Ի՞նչու իմ սերմերը չեն աճում:
Մայրը նույնպես մտահոգված դրանով ասաց.
- Տնկիր դու այն ուրիշ հողում:
Սոն Իրը կրկին տնկեց սերմերը, բայց դրանք կրկին չաճեցին :
Եկավ այն օրը երբ թագավորը պերք է նայեր ծաղիկները: Բազմաթիվ երեխաներ դուրս եկան փողոց տոնական զգեստներով: Բոլորը ցանկանում եին թագաժառանգ դառնալ: Բայց ի՞նչ է սա:Ի՞նչու թագավորը նայելով ծաղիկներին անցնում էր բոլոր երեխաների մոտով, իսկ դեմքին չկար ուրախության  ոչ մի ստվեր:
Հանկարծ տներից մեկի մոտ նա տեսավ լաց լինող Սոն Իրին, ով կանգնած էր դատարկ ծաղկամանով: Թագավորը հրամայեց տղային հրավիրել իր մոտ:
- Ինչու ես դու դատարկ ծաղկամանով կանգնած: - Հարցրեց նա:
Սոն Իրը, արցունքն աչքերին պատմեց, թե ինչպես նա տնկեց սերմերը, բայց դրանք չաճեցին, ի պատիժ այն բանի, որ մի անգամ նա գողացել է խնձոր ուրիշի այգուց:
Լսելով այդ պատասխանը, թագավորը վերցրեց Սոն Իրի ձեռքը և ասաց:
-Ահա իմ անկեղծ որդին:
Դա լսելով ժողովուրդը խառնվեց:
Ի՞նչու թագավորը որդեգրեց դատարկ ծաղկամանով տղային:
Եվ թագավորը բացատրեց.
-Մարդիք՛, սերմերը, որոնք բաժանել եմ երեխաներին, եփած են եղել:
Ու այդ ժամանակ բոլորը համաձայն գլխով արեցին: Իսկ ծաղկած ծաղիկներով կանգնած երեխաների այտերը ամոթից վառվեցին. չէ որ նրանք ուրիշ սերմեր էին տնկել:


թարգմանության հեղինակ: Moon

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Moon
Դիտումներ: 1501 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Rosie  
2
shaat lavn er.anhamber kspasem urish lav norutyunneri u patmvacqneri smile :) smile smile

1 Gaya  
1
lavn er........................ smile

Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտք
Անվանակարգեր
Իմ ֆայլերը [38]
Հարցումներ
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0