Ողջույն Հյուր
Art Korea
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Հետաքրքիր փաստեր Կորեաի մասին
28.02.2013, 18:42
Հետաքրքիր փաստեր Կորեաի մասին



Սեուլը հարավային Կորեայի մայրաքաղքն է , այն շատ է տարբերվում Փհենյանից՝ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից, ինչպես օրինակ զապոռոժեցը Բենտլիից:
Հետաքրքիր է ինչպես մի քանի տասնամյակում միևնույն ազգը տարբեր դեմոկրատական տարացքով, հասել է լրիվ տարբեր կյանքի էտապների: Մեկը հաջողության է հասել առաջնորդների գովաբանության մեջ, սակայն մի քաղաքից մյուս գնում են ոտքով , իսկ մյուսները ազատ են մտածում և մատակարարում են իրենց մեքենաները ու բարձր տեխնոլոգիական սարքերը ամբողջ աշխարհին:



Հարավկորեացիները շատ մոդայիկ են , մեծ ժամանակ են տրամադրում իրենց սանրվածքներին: Շատերն են խոսում անգլերեն բարեհամբյուր են ու միշտ կանգ են առնում փողոցում որպեսզի օգնեն արտասահմանցուն գտնել ճիշտ ճանապարհը:



Սեուլի ճարտարապետությունը նման է ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որտեղ բարձրահարկ շենքերի կտուրներում տեղադրվաց են ուղղահայաց տարածքներ, իսկ առաջին հարկերը տրամադրված են սրճարաններին և խանութներին: Տների համարները շատ հարմար գրված են մեծ թվերով:


Սեուլի մետրոյում չկան աշխատողներ: Տոմսերը վաճառում են հատուկ ավտոմատների միջոցով:


Կորեայի արվեստը և ճարտարապետությունը, զարգանում էին Ասիայի մյուս ժողովուրդների մշակույթների հետ սերտ փոխազդեցության մեջ:
Կորեան ընկալել- յուրացրել է Հնդկաստանի և Չինաստանի մի շարք նվաճումներ՝ իր հերթին էական ներգործություն ունենալով Ճապոնական արվեստի ձևաորման վրա: Կորեայի մշակույթն օժտված է հսկայական արտահայտված ինքնօրինակության գծերով:


Ամուսնալուծված կորեուհիները նախընտրում են տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:

Ինչպես պարզվել է վերջին հետազոտության ժամանակ, ամուսնալուծված կանանց մեծ մասը նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել: 
51,8 % տղամարդիկ ու 45,5 % կանայք նշել են, որ իրենց համար կարևոր չէ, թե իրենց ապագա կեսը նախկինում եղել է ամուսնացած, թե ոչ: Եվ միայն 13 % տղամարդիկ ու 15,4 % կանայք են, ովքեր նախընտրում են, որ իրենց սիրելին լինի ամուսնացած և ամուսնալուծված, բայց տարբեր պատճառներով:



Կորեայում գոյություն ունի սովորույթ, որի համաձայն սիրելի երաժիշտներին նվիրում են բրինձով լի պարկեր: Բիգ Բանգ խմբի առաջին շոուի ժամանակ հավաքվել է 12.7 տոննա բրինձ: Դրանից հետո ստեղծվել է ընկերություն , որի նպատակն է ՝ համոզվել, որ բրինձը կհասնի սիրելի երաժիշտներին:


Հանգլ
Հանգլը` կորեական այբուբենը, ստեղծվել է 15-րդ դարում մի շարք գիտնականների և Սեչոնգ թագավորի կողմից: Սեչոնգ թագավորը իր ժողովրդի մեջ գրաճանաչություն տարածելու նպատակով ստեղծում է կորեական տառերը, որոնք սովորելու և օգտագործելու համար բավականին հեշտ էին:Սկզբում Կորեական այբուբենում կար 28 տառ (17 բազաձայն և 11 ձայնավոր ),որից ներկայումս պահպանվել է միայն 24-ը (14 բաղաձայն և 10 ձայնավոր):


Կորեացիների 90%- ը կարճատես են ,և ստիպված ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ են կրում : Ակնոցները կրում են մանկուց:



Բացարձակապես բոլոր կորեացիները օգտվում են Internet Explorer-ից : Այլ բրաուզերների մասին նրանք չգիտեն և, ըստ էության, մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է բրաուզերը : Կորեական կայքերը, համապատասխանաբար կազմվում են Explorer-ի տակ: Որևէ այլ բրաուզերում, ոչ մի Կորեական կայք ճիշտ չի աշխատի: Կորեացիների մեծ մասը Google-ը բացելուց առաջ բացում են naver.com (Դա կորեական որոնման համակարգ է, և ոչ միայն), սկզբում որոնում են Google-ը, ապա սեխմում link-ի վրա: 


Կորեացիները հաճախ են ծիծաղում առանց պատճառի, ի պատասխան ցանկացած արտահայտության կամ վոչ ծիծաղելի կատակների: Նրանք հատկապես ուրախանում են,երբ օտարերկրացին խոսում է կորեերեն:


Կորեան աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցանքների թիվը այնտեղ 8 անգամ ավելի քիչ է քան Գերմաիայում, սպանություններն 15 անգամ ավելի քիչ են կատարվում քան Ռուսաստանում, իսկ գողությունը ԱՄՆ-ից 20 անգամ քիչ: Կորեայում գրեթե չկա թմրամոլություն: Շատ հազվադեպ է կատարվում գրպանի գողություններ և հարձակումներ: Սենսացիա է համարվում մեքենայի կողոպուտը, իսկ հասարակության ավանդական բարոյականոթյունն այնքան բարձր է, որ անհնար է հանդիպել բացահայտ կոպտության կամ անկիրթ վերաբերմունքի : Քաղաքի գրեթե բոլոր բնակավայրերը լավ լուսավորված են և հսկվում են ոստիկանության կողմից:



Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Moon
Դիտումներ: 3791 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 3.2/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Milena  
0
Բիգ Բենգ*

Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտք
Անվանակարգեր
Իմ ֆայլերը [38]
Հարցումներ
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0